‘Կոնտե. Լրագրողները ուզում են անհեթեթություններ ստեղծել իմ, խաղացողների և ակումբի միջև’

2536

«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կրկին կորցրել է էմոցիաների կառավարումը, երբ մամուլի ասուլիսի ժամանակ նրան խնդրել են մեկնաբանել իր հնարավոր հրաժարականի մասին լուրերը՝ կապված լոնդոնյան թիմի անհաջող ելույթների հետ: 

«Եթե ետ նայենք անցյալին, ապա այդպես շատ մարզիչների հետ է եղել: Շատ անհեթեթություններ են գրում:  

Լրագրողները փորձում են խնդիրներ ստեղծել իմ, ակումբի և խաղացողների միջև: Եթե ինչ-որ մեկին նման բան գրելն ուրախություն է պատճառում, ապա ես դրան արդեն անցյալում պատասխանել եմ: Նման հարցերին ես շատ լավ եմ պատասխանում», — իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Squawka-ն:

Նախորդ հոդվածը‘Օզիլ. Երջանիկ եմ «Արսենալ»-ում ‘
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. Կատալոնիան հայտարարել է Իսպանիայից անկախանալու մասին,ի՞նչ է սպասվում «Բարսելոնա»-ին ‘