‘«Արսենալի» երկրպագուները պահանջում են Կրոնկեից կատարել խոստումները’

2761

«Արսենալի» երկրպագուների միությունը (AST) նամակով դիմել է ակումբի գլխավոր բաժնետեր Սթեն Կրոնկեին, պահանջելով, որ նա ակումբի տարեկան ժողովին ներկայացնի ակումբի ապագայի մասին իր տեսլականը։

Նամակը կոչ է անում ամերիկացի բիզնեսմենին հավատարիմ մնալ իր վրա վերցրած պարտավորություններին, որոնց մասին նա հայտարարել է 2011 թվականին ակումբը գլխավորելուց հետո։

— Պարոն Կրոնկեն վերցրել էր իր վրա պարտավորություն, որ երկրպագուների և ֆան խմբերի հետ հանդիպումները լինելու են առաջնահերթություն։ Նա հասկանում է, որ երկրպագուները ակումբի սիրտն են: Երկրպագուների կարծիքները և ներգրավվածությունը կարևոր են։ Պարոն Կրոնկեն ակնկալում է, որ նա, «Արսենալի» տնօրենները և պատասխանատուները լիովին համագործակցելու են երկրպագուների հետ ի օգուտ ակումբի: Դժբախտաբար, այդ խոստումը ոչ մի անգամ կյանքի չի կոչվել։ Ժողովի մասնակիցներին դիմելը կարելի է դրական քայլ համարել։ Եթե Դուք որոշեք չփոխանցել այս նամակը ժողովին, այդ դեպքում մենք պահանջելու ենք առանձին հանդիպում, որի ընթացքում Դուք կարող եք ներկայացնել ձեր մոտեցումները և առաջնահերթությունները,- շարադրված է AST-ի նամակում։

Կրոնկեն, որպես կանոն, ելույթ ունենում է տարեկան ժողովների ընթացքում և խոսում է միայն Արսեն Վենգերին վստահելու և ակումբի նկատմամբ իր նվիրվածության մասին, չտրամադրելով ոչ մի մանրամասներ իր ապագա մտահղացումների մասին։

AST-ն կոչ է անում իր անդամներին դեմ լինել Սըր Չիպս Կեսվիկի և Կրոնկեի որդու` Ջոշի վերընտրմանը տնօրենների խորհուրդում, չնայած որ իրենց մտադրությունը կարելի է տապալված համարել, քանի որ Կրոնկե ավագը ակումբի բաժնետոմսերի 67%-ի սեփականատերն է։

Այնուամենայնիվ AST-ն ցանկանում է սիմվոլիկ բողոքի ակցիա անցկացնել, որն անվանում է «կորպորատիվ կառավարման կարևորագույն ձախողումներ»։

AST-ի հայտարարության մեջ ասված է. «Մենք դեմ ենք քվեարկելու Սըր Չիպս Կեսվիկի և Ջոշ Կրոնկեի տնօրենների խորհրդի կազմում վերընտրման համար: AST-ն կոչ է անում իր բոլոր անդամներին, որոնք անհատական բաժնետերեր են և մյուս բաժնետերերին անել նույնը: Այս մոտեցման պատճառն է` ցուցադրել մեր անբավարարվածությունը գործող ղեկավարությունով և «Արսենալում» ղեկավար մարմինների կազմի ընտրությամբ: Մասնավորապես, մեր կարծիքով, տնօրենների ներկա կազմը անկախ չի գործում և չի ներկայացնում փոքր բաժնետերերի շահերը: 2013 թվականին AST-ն անցկացրել էր «Արսենալի» ղեկավարության գործունեության անկախ ստուգում։ Այդ փաստաթղթի մեջ բոլոր ձախողումները նշված են և այն հրապարակված է; Մասնավորապես, այնտեղ նշված է, որ տարեց ղեկավարությունը չի կարող հետևել նոր զարգացումներին և չունի այն որակները, որոնք թույլ կտան ստեղծել ժամանակակից պրոֆեսիոնալ ակումբ։ Բոլոր տնօրենները երկար ժամանակ գտնվում են ակումբում և չեն կարող անկախ համարվել։ Ոչ ոք անկախ չէ գլխավոր բաժնետերից և ոչ ոք ազատ չէ շահերի ընդհարումից: Մեր ակցիան և քվեարկությունը կոչված են հաստատել, որ մենք հավատում ենք, որ հարկավոր է կորպորատիվ կառավարման փոփոխություն,- շարադրված է AST-ի նամակում։

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Կատալոնիան հայտարարել է Իսպանիայից անկախանալու մասին,ի՞նչ է սպասվում «Բարսելոնա»-ին ‘
Հաջորդ հոդվածը‘Մինո Ռայոլա. «Սևամորթ խաղացողների դեմ խտրականություն կա»’