‘Մինո Ռայոլա. «Սևամորթ խաղացողների դեմ խտրականություն կա»’

2951

Ռասիզմը ֆուտբոլի աշխարհում: Թեմա, որը դժբախտաբար դեռ արդիական է, որի մասին խոսում են, բայց որը հաղթահարելու համար դեռ երկար ճանապարհ պետք է անցնել: Այս մասին խոսել  է հայտնի գործակալ Մինո Ռայոլան, որը շվեդական «Էքսպրեսեն» օրաթերթին տված հարցազրույցում բերել է իր հաճախորդ Ռոմելու Լուկակուի օրինակը` պատմելով բելգիացու մանկական տարիների մասին. «Նա միշտ էլ խնդիրներ է ունեցել. հիշում եմ` մայրը պատմում էր, որ ամեն խաղին ստիպված էր հետը նրա ծննդյան վկայականը տանել: Մյուս ծնողներից ոչ մեկը չէր հավատում, որ տղան 12-13 տարեկան է, հատկապես երբ խաղում 3-4 գոլ էր խփում: Եվ այս դրվագները պատահական չէին»:

Գործակալը շարունակում է` հաստատելով խնդրի առկայությունը: «Ֆուտբոլը ամենադեմոկրատական մարզաձևն է, այնպես որ պետք է հավասար լիներ բոլորի համար,- ասում է նա:- Միշտ դրա մասին խոսում են, մարդիկ մտածում են, թե խտրականություն չկա, բայց ճիշտ չէ: Ոչ սպիտակամորթ խաղացողներին միշտ այլ կերպ են վերաբերվում: Կարծում եմ` գիտակցված խտրականություն է: Ինձ միշտ հարցնում են` Մինո՛, այս խաղացողը Պոգբայի, Բալոտելլիի կամ Լուկակուի նմա՞ն է, երբեք չեն հարցնում` Իբրահիմովիչի կամ Բեքհեմի նմա՞ն է: Սևամորթ մարզիկներին միշտ առանձնացնում են…»:

Նախորդ հոդվածը‘«Արսենալի» երկրպագուները պահանջում են Կրոնկեից կատարել խոստումները’
Հաջորդ հոդվածը‘Շվեյցարական դատախազությունը հարցաքննել է Նասեր Ալ-Խելաիֆիին’