‘Ղազախստանն անցնում է լատինատառի’

2786

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հրաման է ստորագրել ղազախերենը կյուրեղագրից (կիրիլիցա) լատինատառ դարձնելու մասին: Հրամանով նաեւ հաստատվել է լատինական գրի հիմքով նոր այբուբենը:

Ըստ հրամանագրի, անցումը պետք է ավարտվի մինչեւ 2025 թվականը: Այդ նպատակով կստեղծվի ազգային կառավարական հանձնաժողով:

Լատինատառին անցումը Ղազախստանում սկսել են քննարկել 2007-ից, կրկին նախագահի նախաձեռնությամբ: Այս տարվա ապրիլին ՆԱզարբաեւը կարգադրեց նախապատրաստել գործընթացը:

Ղազախստանում ավելի վաղ արդեն գործածվել է լատինատառը՝ 1929-ից 1940 թվականներին: Այդ տարբերակը հայտնի էր Յանալիֆ կամ Նոր թյուրքերեն այբուբեն անունով:

Նախորդ հոդվածը‘Բրազիլիայում սեւ զուգարանի թղթի գովազդը ռասիզմ են համարել’
Հաջորդ հոդվածը‘Արտերկրում հանդես եկող 13 ֆուտբոլիստներ հրավիրվել են ազգային հավաքական’