‘
Ավարտվեց ԱՊԼ-ի 10-րդ տուրի կենտրոնական հանդիպումը: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց մրցաշարային աղյուսակում իր սկզբունքային մրցակցին՝ «Տոտենհեմ»-ին:
Մինչև 2-րդ խաղակեսի սկիզբը ամեն ինչ գնում էր նրան, որ հանդիպումը ոչ-ոքի ավարտվի, սակայն «Յունայթեդ»-ի կազմում փոխարինման դուրս եկած հարձակվող Անտոնիո Մարսիալը դարձավ գոլի հեղինակ և օգնեց իր թիմին կարևորագույն խաղում 3 միավոր վաստակել:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մանկունիանցիների մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 65-րդ րոպեին:
Այս հաղթանակի շնորհիվ «կարմիր սատանաներ»-ն այժմ 23 միավոր ունեն և ամրապնդեցին իրենց տեղը 2-րդ հորիզոնականում՝ 3-րդ դիրքը զբաղեցնող «Տոտենհեմ»-ի նկատմամբ միավորների տարբերությունը հասցնելով 3-ի: «Մանչեսթեր Յունայթեդ» — «Տոտենհեմ»՝ 1:0 1:0 Մարսիալ (81′)
‘