‘
«Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը կատակել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ։
«Պորտուգալիայում ինձ ավելի շատ են սիրում, քան քեզ»,- գրել է Կասիլյասն ինստագրամում։ Ռոնալդուն պատասխանել է դարպասապահին․ «Իկեր, եղբայրս, Պորտուգալիայում քեզ շատ են սիրում։ Գրկում եմ»։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն ու Կասիլյասը 2009-ից 2015 թվականներին միասին հանդես են եկել Մադրիդի «Ռեալ»-ի կազմում։
‘