‘
Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Գոնսալո Իգուայինն Ա Սերիայի 11-րդ տուրի «Միլան»-ի դեմ խաղի (2:0, հանդիպումն ընթանում է) 22-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը։
Այդ գոլն արգենտինացու համար դարձավ հոբելյանական 100-րդը Իտալիայի առաջնությունում։ Հանդիպման 63-րդ րոպեին արգենտինացի ռմբարկուն նաև դուբլ ձևակերպեց։
Գոլերից 71-ը Իգուայինը խփել է «Նապոլի»-ի կազմում, իսկ 30-ը՝ «Յուվենթուս»-ի։
‘