‘Շախմատի Եվրոպայի թիմային առաջնություն․ Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հաղթանակներ տոնեցին’

2384

Կրետե կղզում այսօր մեկնարկեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է տղամարդկանց և կանանց հավաքականներով։

Հայաստանի տղամարդկանց հավաքականն առաջին տուրում վստահ հաղթանակ տարավ Շվեյցարիայի ընտրանու նկատմամբ (3:1)։

Յանիկ Պելետիեր — Սերգեյ Մովսիսյան և Նիկո Գեորգիդաս — Հրանտ Մելքումյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Հովհաննես Գաբուզյանը հաղթեցին համապատասխանաբար Սեբաստիան Բոգներին և Օլիվեր Կուրմանին։

Մեր կանանց ընտրանին մեկնարկային տուրում մրցում էր Հունաստանի հավաքականի դեմ։ Աղջիկները 3,5 — 0,5 հաշվով ջախջախեցին մրցակցին։

Էլինա Դանիելյանը, Մարիա Կուրսովան ու Լիլիթ Գալոյանը հաղթեցին համապատասխանաբար Իոուլյա Մակային, Անտիգոնի Սկարակիին և Դեսպինա Սերեֆիդոույին, իսկ Մակա Էվանթիա — Լիլիթ Մկրտչյան պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով։

Նախորդ հոդվածը‘Կասիլյասը կատակել է Ռոնալդուի հետ’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյո. Այսպես շարունակելու դեպքում կդառնանք չեմպիոնության գլխավոր հավակնորդներից մեկը ‘