‘Մոուրինյո. Այսպես շարունակելու դեպքում կդառնանք չեմպիոնության գլխավոր հավակնորդներից մեկը ‘

2739

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Տոտենհեմ»-ի նկատմամբ տարած հաղթանակը (1:0):

«Մրցակիցն ավելի շատ էր տիրում գնդակին, բայց մենք ավելի շատ վտանգավոր պահեր ունեցանք։ «Տոտենհեմ»-ը գերազանց ֆուտբոլ ցուցադրեց, բայց կարևորը ցուցատախտակին գրված արդյունքն է։

Եթե շարունակենք նույն տեմպով, ապա կդառնանք չեմպիոնության գլխավոր հավակնորդներից մեկը»,- ասել է պորտուգալացի մասնագետը։

Նախորդ հոդվածը‘Շախմատի Եվրոպայի թիմային առաջնություն․ Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հաղթանակներ տոնեցին’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալը» հրապարակել է Ալեքսիս Սանչեսի տրանսֆերային գինը’