‘«Արսենալը» հրապարակել է Ալեքսիս Սանչեսի տրանսֆերային գինը’

2331

«Մանչեսթեր Սիթին» ստիպված է 30 մլն ֆունտ վճարել, որպեսզի հունվարին ձեռք բերի «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսին։ Ամռանը կանոնիրները հրաժարվեցին վաճառել իրենց աստղին, չնայած ակումբը «Էթիհադից» Սանչեսի համար առաջարկում էր 60 մլն ֆունտ, իսկ ամռանն արդեն հարձակվողը կարող է հեռանալ «Էմիրեյթսից» անվճար։ Այնուամենայնիվ «Սիթին» չի կորցրել Ալեքսիսին ձեռք բերելու հույսը և ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ևս մի փորձ կկատարի։ Գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գտնում է, որ «Բարսելոնայից» իր նախկին սանը կարող է օգնել թիմին Չեմպիոնների լիգայի խաղարկությունում և Պրեմիեր լիգայում։ Սկզբում Քաղաքաբնակները կարծում էին, թե 20 մլն ֆունտը բավական կլինի, որպեսզի համոզեն իրենց գործընկերներին։ Սակայն Daily Mirror-ին հայտնի է դարձել, որ «Արսենալը» ցանկանում է Ալեքսիսի վաճառքից 10 մլնով ավելի շահույթ ստանալ։ Որոշ աղբյուրներ վկայում են, որ 28-ամյա Սանչեսն ուզում է միանալ Գվարդիոլային, ուստի ակումբներից մեկը պետք է զիջումների գնա։

Նախորդ հոդվածը‘Մոուրինյո. Այսպես շարունակելու դեպքում կդառնանք չեմպիոնության գլխավոր հավակնորդներից մեկը ‘
Հաջորդ հոդվածը‘«Միլանը» հետաքրքրված է Անխել Դի Մարիայի ծառայություններով’