‘
Ֆրանսիական «ՊՍԺ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում։ Ըստ ֆրանսիական ԶԼՄ-ների «Միլանը» վարձել է հայտնի ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշին արգենտինացու տրանսֆերը կազմակերպելու համար։ Դի Մարիան վերջին հանդիպումներում փոխարինման է դուրս եկել խաղավերջում և դժգոհ է թիմում իր կագավիճակից։ Օրերս Մենդեշը հանդիպել է ֆրանսիական ակումբի մարզական տնօրեն Անտեր Էնրիկեի հետ և ներկայացրել «Միլանի» առաջարկությունը. 45 մլն եվրո բոնուսներով։
‘