‘ «Ժիրոնա» — «Ռեալ»՝ 2։1․ Լա Լիգայի նորեկի կամային հաղթանակը (տեսանյութ)’

1965

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով սենսացիոն պարտություն կրեց կատալոնական «Ժիրոնայից», որը տարավ կամային հաղթանակ:

Խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացեց «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Իսկոն, որը խփեց առաջին խաղակեսի միակ գոլը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում կատալոնացիները 4 րոպեում աչքի ընկան 2 անգամ եւ առաջ անցան հաշվի մեջ: Ընդմիջումից հետո Պրիմերայի նորեկն ուներ շատ վստահ տեսք եւ պաշտպանվում էր գրեթե անսխալ: «Ռեալը» ուներ տարածքային մեծ առավելություն, բայց իրական գոլային պահեր ստեղծել չէր հաջողվում:

Արքայական ակումբն ընթացիկ առաջնությունում առաջին անգամ միավորներ կորցրեց արտագնա խաղում եւ 20 միավորով մնաց երրորդ տեղում: Առաջատար «Բարսելոնան» ունի 28 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող «Վալենսիան»՝ 24:  «Ժիրոնան» 12 միավորով 11-րդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Ժիրոնա» — «Ռեալ»՝ 2:1

Կրիստիան Ստուանի, 54, Պորտու, 58 – Իսկո, 12

Նախորդ հոդվածը‘ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Լևոն Պաչաջյանը երկարաձգեց «Լինշոպինգի» հետ պայմանագիրը’
Հաջորդ հոդվածը‘ Նեյմարը որդու հետ այցելել է «Բարսելոնա»-ի իր նախկին թիմակիցներին ‘