‘
Գյումրիի «Շիրակը» պաշտոնական հաղորդագրություն է տարածել «Ալաշկերտի» հետ կայացած հանդիպման միջադեպի առիթով:
«Ի պատասխան մամուլում տարածված հաղորդագրությանը այսօրվա «Շիրակ» — «Ալաշկերտ» խաղից անմիջապես հետո տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ցանկանում ենք ճշտում մտցնել իրականությանը:
Ոչ մի ծեծկռտուք կամ հարձակում չի եղել երկրպագուների կողմից Աբրահամ Խաշմանյանի վրա: Միակ միջադեպը եղել է Ակումբի աշխատակցի և Աբրահամ Խաշմանյանի միջև, այն էլ այն բանից հետո, երբ վերջինս հայհոյել է երկրպագուներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումն ավարտվել է 0:1 հաշվով:
‘