‘Բազել-2017. Ֆեդերերը կարիերայի 95-րդ տիտղոսն է նվաճել’

1856

Թենիսի Բազելի մրցաշարի եզրափակչում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը երեք սեթում հաղթել է արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոյին՝ 6:7, 6:4, 6:3:

Աշխարհի նախկին առաջին ռակետի համար այս տիտղոսը 95-րդն է կարիերայում: Այդ ցուցանիշով նա երկրորդ տեղում է և զիջում է միայն Ջիմի Կոնորսին՝ 106:

Ֆեդերերը մրցաշրջանում 7 տիտղոս է նվաճում առաջին անգամ 2007 թվականից:

Նախորդ հոդվածը‘Երկրաշարժ Իրանում’
Հաջորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. Ունեմ ազգային հավաքական գլխավորելու ցանկություն’