‘Ժոզե Մոուրինյո. Ունեմ ազգային հավաքական գլխավորելու ցանկություն’

2184

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ ունի ապագայում ազգային հավաքական գլխավորելու ցանկություն:

«Իմ կարիերայում կգա մի պահ, երբ կցանկանամ աշխատել հավաքականի հետ: Դա կլինի ավելի վերլուծական աշխատանք, եւ թիմին կպատրաստեմ փակ դռների հետեւում:

Ցանկանում եմ ակումբային ֆուտբոլում այսքան տարի անցկացնելուց հետո ազգային հավաքականի հետ աշխատելու փորձ ունենալ Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում:

Չեմպիոնների լիգան մի մրցաշար է, որն ակումբների համար նույնիսկ առաջնություններից կարեւոր է: Սակայն համաձայն եմ այն մարդկանց հետ, որոնք ասում են, որ ներքին առաջնությունում հաղթանակը մրցաշրջանը հաջող է դարձնում ակումբի համար»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոն մանչեսթերյան ակումբը գլխավորել էր նախորդ տարվա ամռանը՝ կնքելով 3 տարվա պայմանագիր։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չի լինելու իր կարիերայի վերջին ակումբը:

Նախորդ հոդվածը‘Բազել-2017. Ֆեդերերը կարիերայի 95-րդ տիտղոսն է նվաճել’
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կնվազի ‘