‘«Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի թոփ-5 առաջնությունների միակ թիմն է, որը գոլ բաց չի թողել տանը’

2134

«Մանչեսթեր Յունայթեդը», Անգլիայի առաջնության 10-րդ տուրում նվազագույն հաշվով հաղթելով Լոնդոնի «Տոտենհեմին», շարունակեց «չոր» խաղերի շարքը տնային հանդիպումներում:

Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը Եվրոպայի 5 առաջատար առաջնությունների (Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) միակ ներկայացուցիչն է, որն այս մրցաշրջանում գոլ բաց չի թողել տնային խաղերում:

Պրեմյեր լիգայի այս մրցաշրջանի 5 տնային խաղերում «Մանչեսթեր Յունայթեդը» տարել է 5 հաղթանակ եւ խփել 15 անպատասխան գոլ:

Հիշեցնենք, որ «Տոտենհեմի» դեմ խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 65-րդ րոպեին:

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կնվազի ‘
Հաջորդ հոդվածը‘Միասնական Իսպանիա. Անկախության հակառակորդները Բարսելոնայի փողոցներում’