‘
Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին, որն այդ պաշտոնն զբաղեցնում է 2005 թվականին այն սահմանելուց ի վեր, պատրաստվում է հրաժարական տալ՝ անկախության հանրաքվե անցկացնելուց մեկ ամիս անց:
Բարզանին չի երկարացնի իր նախագահական լիազորությունները, որոնց ժամկետն սպառվում է նոյեմբերի 1-ին: Դեռ շաբաթ օրը քրդական խորհրդարանին հղված նամակում Բարզանին առաջարկում է անցկացնել իշխանության բարենորոգում: Այդ մասին Reuters գործակալությանը տեղեկացրել է իրազեկ մի պաշտոնյա: Ծրագիրը նախատեսում է նախագահական լիազորությունների բաշխում կառավարության, խորհրդարանի և դատական իշխանության միջև:
Իրաքյան Քրդստանում անցկացված անկախության հանրաքվեից հետո կտրուկ սրվեցին հարաբերությունը Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ, իրաքյան զորքեր մտան նավթով հարուստ Քիրքուկ, և բախումներ տեղի ունեցան քրդական փեշմերգայի ջոկատների հետ:
Նոյեմբերի 1-ին, երբ ավարտվում են Բարզանիի լիազորությունները, Իրաքյան Քրդստանում պետք է նախագահական ընտրություններ կայանային, սակայն անցյալ շաբաթ դրանք հետաձգվեցին անորոշ ժամանակով՝ տարածաշրջանում իրավիճակի կտրուկ սրման պատճառով:
Փոխանցում է BBC-ն:
‘