‘Դատախազությունը գործ է հարուցել Օդեսայի զարամասը «զավթելու» հաղորդման կապակցությամբ’

2235

Ուկրաինայի ռազմական դատախազությունը քրեական գործ է հարուցել Օդեսայի զորամասը «զավթելու փորձի» վերաբերյալ հաղորդումներից հետո: Հետաքննիչները գնահատական կտան զորամասի զինվորական պահակախմբի և հրամանատարության, ինչպես նաև «զավթիչների» գործողություններին:

Հոդվածը վերաբերում է պահակախմբի անդամներից մեկի կողմից կանոնադրային կանոնները խախտելուն:

Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ կիրակի առավոտյան դիմագլխարկներ կրող մոտավորապես  քառասուն անհայտ անձինք գրավել են Օդեսայի զորամասը: Այնուհետև այդ լուրը հաստատել էր Ուկրաինայի օդուժի հրամանատարությունը: Հրամանատարությունից հայտնել են, որ անհայտ անձինք, ովքեր «ներկայացել են իբրև City Center առևտրա-զվարճալի կենտրոնի աշխատակիցներ», ապամոնտաժել են զորամասի պարսպապատը և անհայտ ուղղությամբ տարել ռազմական ունեցվածքը:

Այս լուրը «112» հեռուստատեսության եթերում հաստատել է Ուկրաինայի ԶՈւ օդուժի հրամանատարության մամլո ծառայությունը:

Իր հերթին՝ Ազգային ոստիկանությունում հերքել են զորամաս ներխուժելու մասին լուրը՝ պնդելով, որ ոստիկանությունը հաղորդում ստացել է զավթման փորձի վերաբերյալ, սակայն դա կեղծ է դուրս եկել:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘2018-ին 5,5 հազար մարդ կկրճատվի պետապարատից’
Հաջորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Երևանում և Վայքում’