‘Պաշտոնական. «Վեսթ Հեմը» գլխավորել է Դևիդ Մոյեսը’

1619

«Վեսթ Հեմն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է նոր մարզիչ նշանակելու մասին: Լոնդոնյան թիմը գլխավորել է ճանաչված շոտլանդացի Դևիդ Մոյեսը:

54-ամյա մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Մոյեսը հայտնի է «Էվերթոնում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Ռեալ Սոսյեդադում» ու «Սանդերլենդում» աշխատանքով:

Երեկ «մրճահարները» հայտարարել էին Սլավեն Բիլիչի պաշտոնանկության մասին: Խորվաթը «Վեսթ Հեմը» մարզում էր 2015 թվականից: ԱՊԼ-ի 11-րդ տուրից հետո լոնդոնցիները զբաղեցնում են 18-րդ տեղը:

Նախորդ հոդվածը‘Զյուգանովը մտադիր է առաջադրվել 5-րդ անգամ’
Հաջորդ հոդվածը‘Լուիս Սուարեսը կարող է կարիերան շարունակել Իտալիայում’