‘«Մանչեսթեր Սիթին» գերազանցեց ռեկորդը ‘

1690

Պրեմիեր Լիգայի վերջին տուրի շաբաթօրյա խաղերն ի սկզբանե զիջում էին կիրակի օրը նախատեսված հանդիպումներին հետաքրքրության առումով: Այնուամենայնիվ, շաբաթ օրը տեղի ունեցան հետաքրքիր իրադարձություններ: Շոն Դայչի «Բարնլին» բարձրացավ միջանկյալ 6-րդ տեղ, հաղթելով արտագնա խաղում «Սաութհեմփթոնին» 1:0 հաշվով, շնորհիվ Սեմ Վոուկսի գոլի:

Մի փոքր ուշ «Բարնլիին» միացավ «Լիվերպուլը», որը հավաքեց 19 միավոր, հաղթելով «Վեսթ Հեմին» 4:1 հաշվով: Արդյունքում «Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչն ազատվեց զբաղեցրած պաշտոնից:

Բիլիչը կարող է միայնակ չլինել մարզչական պաշտոնանկությունների շարքում: «Հադերսֆիլդի» հետ պարտված խաղում «Վեսթ Բրոմվիչի» երկրպագուներն ակտիվորեն պահանջում էին թիմի գլխավոր մարզիչ Թոնի Պյուլիսի հրաժարականը: Հաշվի առնելով, որ հաջորդ երկու խաղերը «Վեսթ Բրոմվիչը» անցկացնելու է «Չելսիի» և «Տոտենհեմի» հետ, կարելի է ասել, որ Պյուլիսի՝ գործազուրկ մնալու հավանականությունը, շատ մեծ է: 

Գասանիգան փայլեց «Ուեմբլիում»

«Տոտենհեմի» երկրպագուները ժամանեցին «Ուեմբլի» իմանալով, որ իրենց թիմի դարպասը, «Քրիստալ Փելասի» հետ խաղում, պաշտպանելու է Պաուլո Գասանիգան, որը թիմի երրորդ դարպասապահն է և հայտնվել էր մեկնարկային կազմում Ուգո Լյորիսի և Մայքլ Վորմի վնասվածքների պատճառով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ չէր խաղալու նաև Դելե Ալին, մտավախություն կար, որ «Տոտենհեմը» կարող է «սայթաքել» ետնապահի հետ խաղում:

Մոտ մեկ ժամվա ընթացքում այդ մտավախությունը լիովին իրական էր, սակայն Սոնի գեղեցիկ գոլի շնորհիվ Մաուրիսիո Պոչետինոյի թիմը վաստակեց երեք միավոր, իսկ Սոնը խփեց իր 20-րդ գոլը Պրեմիեր Լիգայում և գերազնցեց Պարկ Ջի Սունի արդյունքը, դառնալով Պրեմիեր Լիգայոի լավագույն ռմբարկուն Ասիայից:

Իր հերթին Գասանիգան դարձավ «Տոտենհեմի» չորրորդ դարպասապահը, որը պահեց իր դարպասն անառիկ նորամուտի խաղում և հանդիպումից հետո արժանացավ մարզչի գովասանքին: «Տոտենհեմի» չեմպիոն դառնալու հնարավորությունները գնահատվում են 15.00 գործակցով և հաջորդ տուրում թիմը հյուրընկլավելու է «Արսենալին»:

 

Գվարդիոլան սահմանեց նոր ռեկորդ

Գրեմ Լե Սոն ակնկալում էր, որ այս խաղը լինելու է ամենահետաքրքիրը տուրում և «Մանչեսթեր Սիթին» ու «Արսենալը» արդարացրեցին սպասումները: «Վեսթ Բրոմվիչի» հետ ծանր խաղից հետո հետևանքներ անելով, «Սիթին» չցանկացավ կրկնել այդ խաղի սցենարը և արդեն 19-րդ րոպեին Քևին դե Բրյույնեն բացեց հանդիպման հաշիվը:

2:0 հաշվի ժամանակ «Արսենալին» փրկվելու հույս պարգևեց Ալեքսանդր Լյակազետի գոլը, բայց ինը րոպե անց Գաբրիել Ժեզուսը ձևակերպեց «Սիթիի» հաղթանակը 3:1 հաշվով: Պեպ Գվարդիոլայի թիմի չեմպիոն դառնալու հավանականությունը գնահատվում է 1.15 գործակցով, ինչը զարմանալի չէ, քանի որ 11 խաղից հետո թիմը վաստակել է ռեկորդային 31 միավոր:

 

Նախորդ հոդվածը‘Լուիս Սուարեսը կարող է կարիերան շարունակել Իտալիայում’
Հաջորդ հոդվածը‘Էմենալոն հեռացավ «Չելսիից»’