‘Դավիդ Լուիսը չի հավատում Կոնտեի մարտավարությանը’

1563

«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումից մեկ օր առաջ կասկածել է Անտոնիո Կոնտեի մարտավարությանը։ Անտոնիո Կոնտեն խիստ հիասթափվել է բրազիլացու այդպիսի վարքագծից և խնդրել է նրան այլևս չհայտնվել մարզումներին։ Հանդիպումից մեկ օր առաջ բրազիլացին ներողություն է խնդրել իտալացուց, սակայն խաղացողին մենամարտից հեռացնելու որոշումն անփոփոխ է մնացել։

Արդյունքում Անտոնիո Կոնտեի թիմը վստահ հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ պաշտպանը ողջ խաղի ընթացքում նստեց պահեստայինների նստարանին՝ թաքցնելով դեմքը։

Նախորդ հոդվածը‘Էմենալոն հեռացավ «Չելսիից»’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ ընկերական հանդիպումները կսպասարկեն վրացի մրցավարները’