‘
Իտալիայի Օլիմպիական կոմիտեի նախկին նախագահ Ֆրանկո Կարարոն հայտարարել է, որ այդ երկրի տնտեսությունը մոտ մեկ միլիարդ եվրոյի կորուստ է ունենալու աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս չգալու հետևանքով:
«Չոր հաշվարկով` Մունդլիալում չհայտնվելու պատճառով Իտալիայի կորուստը կազմելու է 500-600 միլիոն եվրո: Եթե խոսենք նաև կողմնակի կորուստների մասին, ապա այն կգերազանցի 1 միլիարդ եվրոն»,- Կարարոյի խոսքն է մեջբերում goal.com-ը:
Հիշեցնենք, որ «Սկուադրա աձուրան» անցումային խաղերում (0:0, 0:1) պարտվել է Շվեդիային:
‘