‘Լա Լիգայի նախագահ. Եթե ինձ չեն ստել, ապա Մեսսին արդեն երկարաձգել է «Բարսելոնա»-ի հետ պայմանագիրը’

1564

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ ըստ իր ունեցած տեղեկությունների՝ կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին արդեն երկարաձգել է ակումբի հետ գործող պայմանագիրը։

«Մեսսին «Բարսելոնա»-ի հետ պայմանագիր ունի, որն արդեն երկարաձգվել է։

Պայմանագրերն ուժի մեջ են մտնում այն ժամանակ, երբ ստորագրվում են, այլ ոչ թե այն ժամանակ, երբ դրանց մասին պաշտոնապես հայտարարվում է։ Եթե ինձ չեն ստել, ապա Մեսսին արդեն ստորագրել է նոր պայմանագրի տակ»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Նախորդ հոդվածը‘Սկանդալ Մոսկվայի «Արարատ»-ում․ Պավլյուչենկոյին հեռացրել են ակումբից’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ նիստ. Ուղիղ’