‘
Անգլիական «Ման․ Յունայթեդ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է «կարմիր սատանաներ»-ի ամսագրի նոր համարի շապիկին:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը 1 ժամ տևողությամբ ֆիլմ է նկարահանել հայազգի ֆուտբոլիստի մասին, որը կցուցադրվի հինգշաբթի օրը։ Այն կպատմի Մխիթարյանի անցած ճանապարհի մասին՝ բակային ֆուտբոլից մինչև ակումբային ֆուտբոլի բարձունք։
‘