‘Տոնի. «Բավարիան» ճիշտ ժամանակին ազատեց Անչելոտիին’

1691

Իտալիայի հավաքականի և «Բավարիայի» նախկին հարձակվող Լուկա Տոնին կարծիք է հայտնել, որ մյունխենյան ակումբը ճիշտ ժամանակին է ազատել Կառլո Անչելոտիին և այդ պաշտոնում նշանակել Յուպ Հայնկեսին։

«Հասկանալի է, որ հանդերձարանում ինչ-որ բան էր կատարվել։ Ես կարծում եմ, որ «Բավարիան» ճիշտ է վարվել և կարևոր որոշում է ընդուել մարզչին ճիշտ ժամանակին փոխելով։

Հենց հիմա նրանց մոտ ամեն ինչ կարգին է Հայնկեսի գլխավորությամբ, թիմը հաղթանակներ է տարել և շտկել դիրքը Գերմանիայի առաջնությունում»,- ասել է Տոնին Sport1-ին տված հարցազրույցում։

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը՝ «Ման․ Յունայթեդ»-ի ամսագրի նոր համարի շապիկին ‘
Հաջորդ հոդվածը‘Մարոտա. «Յուվենտուսի» համար խաղացող գտնելն այնքան էլ հեշտ չէ’