‘Սարգսյանը գնում է Մոսկվա’

3132

Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: 

Ըստ Սարգսյանի մամլո ծառայության, այնտեղ Սարգսյանը հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի հետ: Մի շարք երկկողմ հարցեր քննարկելուց հետո, Սարգսյանն ու Պուտինը Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում կմասնակցեն «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը:

Նախորդ հոդվածը‘Համացանցի ազատությունը վատթարանում է’
Հաջորդ հոդվածը‘Զինվորականները ձերբակալել են Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեին’