‘ԶԼՄ. Պուչդեմոնի փաստաբանների կարծիքով՝ Բելգիան նրան չի հանձնի Իսպանիային’

1761

Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի և նրա չորս գործընկերների փաստաբանները, որոնք նույնպես ժամանել են Բելգիա, պնդում են, որ բելգիական կառավարությունը կմերժի  նրանց հանձնել Իսպանիային, չորեքշաբթի հաղորդել է Soir թերթի էլեկտրոնային տարբերակը:

Պուչդեմոնը և նրա կառավարության անդամները նոյեմբերի 5-ի առավոտյան Բրյուսելում կամավոր ներկայացել են ոստիկանական բաժին: Երեկոյան դատավորը որոշում է կայացրել նրանց ազատ արձակել՝ Իսպանիային արտահանձնելու վերաբերյալ հայցը քննարկելու ընթացքում, ընդ որում՝ նրանց արգելվում է լքել Բելգիայի տարածքը, նրանք պետք է բելգիական իշխանություններին տրամադրեն իրենց ժամանակավոր հասցեն, համագործակցեն հետաքննության հետ և ներկայանան իրավապահների կանչով:

«Պուչդեմոնի և նրա նախարարների փաստաբանների խոսքով՝ բելգիացի դատավորը պետք է մերժի նրանց հանձնել իսպանական արդարադատությանը: Պատճառը՝ նրանց հետապնդում են ոչ թե հանցագործության փաստերի հիման վրա, այլ իրենց համոզմունքների և քաղաքական գործողությունների համար»,- գրում է պարբերականը:

Փոխանցում է ria.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Խաբարովսկի մերձակայքում աղետի է ենթարկվել մարդատար ինքնաթիռ’
Հաջորդ հոդվածը‘Չինաստանը հատուկ բանագնաց կուղարկի ԿԺԴՀ’