‘Չինաստանը հատուկ բանագնաց կուղարկի ԿԺԴՀ’

1775

Չինաստանի իշխանություններն այս շաբաթ Հյուսիսային Կորեա կուղարկեն իրենց հատուկ բանագնացին՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պեկինին հորդորեց ավելի մեծ ջանքեր ներդնել հյուսիսկորեական խնդրի կարգավորման ուղղությամբ, հաղորդում են չինական լրատվամիջոցները:

Սպասվում է, որ Չինաստանի կոմկուսի ԿԿ միջազգային բաժնի ղեկավար Սուն Տաոն Փհենյան կմեկնի ուրբաթ օրը:

Լրատվամիջոցների տվյալներով՝ հատուկ բանագնացը Հյուսիսային Կորեայի ղեկավարությանը կներկայացնի Չինաստանի կոմկուսի վերջին համագումարի արդյունքները: Սուն Տաոյի առաջիկա այցի այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Պուչդեմոնի փաստաբանների կարծիքով՝ Բելգիան նրան չի հանձնի Իսպանիային’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Զիմբաբվեի առաջին տիկինը, ենթադրաբար, լքել է երկիրը’