‘ԶԼՄ. Զիմբաբվեի առաջին տիկինը, ենթադրաբար, լքել է երկիրը’

1805

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեի կինը՝ Գրեյսը, ըստ երևույթին, հեռացել է երկրից և մեկնել է Նամիբիա:

Այդ մասին չորեքշաբթի հաղորդել է բրիտանական Sky News հեռուստաալիքը, որը հղում է անում սեփական աղբյուրներից ստացված տեղեկատվությանը:

Չորեքշաբթի Զիմբաբվեում զինվորականները կալանքի տակ են վերցրել երկրի նախագահ Ռոբերտ Մուգաբեին և նրա ընտանիքին, արգելափակել են երկրի մայրաքաղաք Հարարեում դեպի կառավարական շենքեր և խորհրդարան տանող ճանապարհները, ինչպես նաև իրենց վերահսկողության տակ են վերցրել պետական հեռուստատեսությունը:

Ավելի վաղ հարավաֆրիկյան Citizen թերթը, հղում անելով ՀԱՀ անվտանգության ծառայություններում իր աղբյուրներին՝ տեղեկացրել է, թե Մուգաբեն զինվորականների հետ պայմանավորվել է, որ ինքը պատրաստ է հրաժարական տալ՝ պայմանով, որ իր կնոջը հնարավորություն կտրվի հեռանալ երկրից և ապաստան ստանալ արտասահմանում, ենթադրաբար՝ ՀԱՀ-ում:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Չինաստանը հատուկ բանագնաց կուղարկի ԿԺԴՀ’
Հաջորդ հոդվածը‘Չարաշահումներ ՊՆ բնակարանային ծրագրում․ 5 անձի առաջադրվել է մեղադրանք’