‘
«Բարսելոնա»-ի պաշտպան Ժորդի Ալբան խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխության հավանականության մասին:
«Ֆուտբոլում անհնարին ոչինչ չկա: Բայց չեմ հավատում, որ նման բան կարող է լինել: Շատ լավ եմ ճանաչում Նեյմարին և կարծում եմ, որ նա չի դառնա «Ռեալ»-ի խաղացող»,- իսպանացու խոսքն է մեջբերում Le10sport-ը:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ բրազիլացի ֆուտբոլիստը դարձել է «արքայական» ակումբի գլխավոր տրանսֆերային թիրախը:
‘