‘Մայքլ Օուեն. «Լիվերպուլը» դեռ կարող է հաղթել Պրեմիեր լիգայում»’

1723

Անգլիայի ազգային հավաքականի ու «Լիվերպուլի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը հարցազրույց է տվել և անդրադարձել թիմի ընթացիկ մրցելույթներին ու հայտարարել, որ «Կարմիրները» կարող են «Մանչեսթեր Սիթիի» հետ պայքարել չեմպիոնության համար:

Ներկա պահին «Լիվերպուլն» անցկացրած 11 խաղից հետո 12 միավորով զիջում է առաջատարին: Ընթացիկ մրցաշրջանում արդեն հասցրել է 5 գնդակ ընդունել «Մանչեսթեր Սիթիից»՝ պարտվելով «Էտիհադում»:

Լիվերպուլցիները պարտվել են նաև «Տոտենհեմին», իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գոլազուրկ ոչ-ոքի են խաղացել:

-Անցած մրցաշրջանում «Լիվերպուլը» կարող էր բարձր արդյունքներ ցույց տալ, դրա համար ամեն ինչ ուներ: Շատերը, այդ թվում՝ ես, կարծում են, որ «Լիվերպուլին» հնարավոր չէ կանգնեցնել, երբ թիմի խաղը ստացվում է, հատկապես տանը: Կլոպի սաներին խանգարում է անկայունությունը: Դեռ վաղ է խոսել չեմպիոնության մասին, «Մանչեսթեր Սիթին» բավականին առաջ է պոկվել, սակայն ֆուտբոլում անհնարին ոչինչ չկա: Անցած մրցաշրջանում նույնպես գրեթե նույն վիճակն էր, շատերն էին նշում, որ դժվար թե «Սիթին» այդքան միավոր կորցնի: Կարծում եմ՝ վաղ է Լիվերպուլին« հաշվից հանելը,- ասել է Օուենը:

Վերջին շրջանում շատ են քննադատում Յուրգեն Կլոպին, մասնավորապես դժգոհ են փաստից, որ «Լիվերպուլը» շատ գոլեր է բաց թողնում: Ընթացիկ մրցաշրջանում թիմն արդեն 17 գնդակ է բաց թողել: Շատերն էլ քննադատում են «Լիվերպուլին», որը չկարողացավ ուժեղացնել պաշտպանությունը: Ամռանը թիմը փորձեց ձեռք բերել «Սաուտհեմպտոնի» ֆուտբոլիստց Վիրջիլ վան Դիյկին, սակայն հնարավոր տրանսֆերն ինչ-ինչ պատճառներով չկայացավ:

Նախորդ հոդվածը‘Արսեն Վենգեր. «Գործող պայմանագիր ունեմ ու միշտ փորձում եմ այն ավարտին հասցնել»’
Հաջորդ հոդվածը‘Իտալիայում սուգ է, իտալացիները շոկի մեջ են’