‘Աշխատավարձերի վրա ամենամեծ գումարներ ծախսող ակումբները’

1993

Բրիտանական «Daily Mail» պարբերականը հրապարակել է ֆուտբոլում ամենամեծ աշխատավարձեր վճարող ակումբների ցանկը:

Առաջին տեղը զբաղեցնում է «Պարի Սեն Ժերմենը»: Ֆրանսիական ակումբը ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա տարեկան ծախսում է 317 միլիոն եվրո: Փարիզցիների ամենամեծ աշխատավարձը ստանում է Նեյմարը` շաբաթական 600 հազար եվրո:

Ամենամեծ աշխատավարձերով ակումբների թարմացված ցանկը հետևյալ տեսքն ունի.

1. ՊՍԺ – 317 միլիոն

2-3. «Մանչեսթեր Յունայթեդ» — 294

2-3. «Բարսելոնա» — 294

4. «Չելսի» — 279

5. «Մանչեսթեր Սիթի» — 272

6. «Ռեալ Մադրիդ» — 267

7. «Բավարիա» — 262

8-9. «Արսենալ» — 234

Նախորդ հոդվածը‘Էլի տեղումներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ նիստ. ուղիղ’