‘Երկրաշարժ Ադրբեջանում. Ցնցումներն զգացվել են Հայաստանում’

3048

Ադրբեջանում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները զգացվել են Արցախի եւ Հայաստանի Հանրապետություններում:

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին, ժամը 23:48-ին, գերատեսչության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.150 և արևելյան երկայնության 47.10աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Մինգեչաուր քաղաքից 68 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 5.3 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքում և Արցախի Հանրապետությունում՝ 2-3 և 3-4 բալ ուժգնությամբ:

Նախորդ հոդվածը‘Ուսուցչի կողմից բռնության ենթարկված երեխան տեղափոխվեց ուրիշ դպրոց. ՀՔԱՎ’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանում «հարբած երեխայի» գործով մեղադրյալը 3 տարի է ստացել’