‘Կառավարությունը հավանություն տվեց ընտանեկան բռնության դեմ օրինագծին’

2916

Իր այսօրվա նիստում Կառավարությունը հավանություն է տվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքների նախագծերի մասին փաթեթի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:

«Փաթեթը չի նախատեսում ծնողական իրավունքներից զրկման կամ սահմանափակման որեւէ նոր հիմք եւ նոր հիմք չի պարունակում, որը կարող է խարխլել ընտանեկան արժեքները»,- հայտարարել է Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ հակադարձելով օրենքի դեմ հանդես եկողների պնդումներին, թե օրենքը երեխաներին ծնողներից խլելու համար է ընդունվում: Հարությունյանը նաեւ հայտարարել է, թե առաջին տարբերակից մինչեւ այն տարբերակը, որ ներկայացնում է, մի շարք լուրջ փոփոխություններ են արվել նախագծում, ինչպես նաեւ ամրագրվել են մտահոգիչ հարցեր, օրինակ՝ արդյո՞ք կարելի է անչափահասին վերցնել ընտանիքից եւ տեղափոխել ապաստարան՝ առանց ծնողի:

«Իրականում՝ ոչ, եւ դա ստիպված կոշտ ամրագրել ենք, որպեսզի դադարեցնենք այն անհիմն քննադատությունը, որը հաճախ հնչում է այս օրենքի հասցեին», — հայտարարել է Հարությունյանը: 

Նախորդ հոդվածը‘Դասադուլավորների եւ պատգամավորների հանդիպման տեսագրությունը’
Հաջորդ հոդվածը‘Հնդկաստանի քաղաքացիների մուտքը ՀՀ դյուրացվում է ‘