‘
ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հեռախոսազանգերի՝ միայն մայիսի ընթացքում ծախսված մոտ 2 մլն դրամի վճարումը, ըստ մամուլի հրապարակումների, կիրականացվի ԱԺ աշխատակիցների՝ Ամանորին տրվող պարգեւավճարների կրճատման հաշվին: Ըստ այդմ, աշխատակիցները մտադիր են ստորագրահավաք սկսել՝ պահանջելով, որ այդ գումարները գանձվեն ոչ թե իրենցից, այլ պատգամավորների աշխատավարձից, փոխանցում է «Ա1+»-ը:
Մամուլում թեմայի շուրջ եղած հրապարակումներից հետո ԱԺ մամուլի ծառայությունը նախ հայտարարեց, թե իբր պարտքն առաջացել է տեխնիկական խնդրի պատճառով՝ ռոումինգ ցանցում միացված է եղել 3G կապը: Ավելի ուշ «Վիվասել»-ը պարզաբանեց, որ որեւէ տեխնիկական խմնդիր չի եղել, եւ ԱԺ-ը հանդես եկավ մեկ այլ հայտարարությամբ: Ըստ դրա, Հերմինե Նաղդալյանի հետ ձեռք է բերվել համաձայնություն՝ հատկացված ծառայողական բջջային հեռախոսահամարը փոխանցել իրեն: Այսուհետ Նաղդալյանը ծախսերը վճարելու է անձամբ՝ սեփական միջոցների հաշվին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում
‘