‘ՊՍԺ-ի մարզական տնօրեն. «Մենք 200 տոկոսով վստահում ենք Էմերիին»’

2696

ՊՍԺ-ի մարզական տնօրեն Անտերո Էնրիկեն հարցազրույց է տվել ֆրանսիական Le Parisien պարբերականին, որտեղ պատմել է թիմի ընթացիկ գործերի մասին։

«Մեր նախագահը մրցաշրջանի մեկնարկին արդեն ասել է, որ մենք 200 տոկոսով վստահում ենք թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին։ Մենք կասկածներ չունենք, նա կարող է վայելել մեր աջակցությունը։ Էմերիի պայմանագիրը ոչ նրա համար է խնդիր, ոչ էլ ակումբի։ Այդ հարցում մենք հանգիստ ենք։

Չեմպիոնների լիգա՞ն։ Եվ մեզ, և «Ռեալի» համար Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունն անհաջող էր։ Բայց մեր դիմակայությունը կլինի ողջ ֆուտբոլային աշխարհի ուշադրության կենտրոնում։

Դրանք շատ կարևոր հանդիպումներ կլինեն։ Լավագույն թիմն ավելի առաջ կընթանա, եթե մրցավարները չազդեն խաղի վրա, ինչպես անցած մրցաշրջանում «Բավարիայի» հետ մադրիդցիների հանդիպումների վրա։ Տարօրինակ բաներ կատարվեցին նաև «Բարսելոնայի» հետ մեր պատասխան խաղում։

Ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների խախտու՞մ։ Մենք գիտենք մեր պատասխանատվությունը և ՈՒԵՖԱ-ի կիրառած սահմանափակումները։ Այս ամառ մենք երկու բացառիկ գործարք կատարեցինք։ Նեյմարն ու Մբապեն համաձայնվեցին միանալ մեզ։

Նեյմա՞րը։ Նա չի հեռանա ՊՍԺ-ից, որովհետև նա երջանիկ է, սիրում է ակումբը և այստեղ իրեն լավ է զգում։ Հարցը փողը չէ, այլ հավասարակշռությունը։ Նա ընդունել է ֆուտբոլի մեր փիլիսոփայությունը։ Նա շատ հավակնություններ ունի, և դրանք իրացնելու համար ՊՍԺ-ն նրան մեծ հնարավորություն է տվել»,- հայտարարել է Էնրիկեն։

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքերը համաշխարհային դասակարգման աղյուսակում’
Հաջորդ հոդվածը‘Յուպ Հայնկես. «Ինձ համար Լևանդովսկին աշխարհի լավագույն հարձակվողների եռյակում է»’