‘Յուպ Հայնկես. «Ինձ համար Լևանդովսկին աշխարհի լավագույն հարձակվողների եռյակում է»’

2672

«Շատ չեն այն ֆուտբոլիստները, որոնք այդպիսի խաղային որակներ ունեն, ինչպիսիք ունի Ռոբերտ Լևանդովսկին։ Ինձ համար նա աշխարհի լավագույն հարձակվողների եռյակում է։ Ցավոք նախորդ շաբաթների ընթացքում Ռոբերտը որոշ խնդիրներ ուներ։ Իսկ երբ դու անառողջ ես, ապա ի վիճակի չես ցուցադրել քո 100-տոկոսանոց խաղը։ Նոր տարում Լևանդովսկին շատ ավելի կարևոր խաղացող կլինի «Բավարիայի» համար։ Չէ՞ որ նա այնպիսի իրավիճակներում է գոլ խփում, երբ թիմը դրա կարիքը շատ է զգում։ Ես շատ գոհ եմ նրանից։

Նիկլաս Զյուլե՞ն։ Ընթացիկ մրցաշրջանում Զյուլեն՝ հազվադեպ բացառություններով, արժանավայել, իսկ երբեմն էլ գերազանց խաղ է ցուցադրել։ Նա լավ է ճնշում գործադրում։ Նա շատ լավ տղա է։ Խելացի է, ընդունում է քննադատությունը և աշխատում է բարելավել իր խաղը։

Կինգսլի Կոմանը հրաշալի ապագա ունի։ Այս խաղացողը առաջիկա տարիների «Բավարիայի» երաշխավորն է։ Հնարավոր է ինչ-որ ժամանակ կգա, երբ նա կդառնա «Բավարիայի» բացարձակ առաջատարը։ Նա արագաշարժ է, լավ դրիբլինգ ունի և լավ է փոխանցումներ կատարում։ Բացի դրանից լավ է տեսնում դաշտը և բավականաչափ լավ գիտե գերմաներեն։ Այնպես որ՝ շատ մեծ ներուժ ունի։

Նոյե՞րը։ Մանուելը մնում է Գերմանիայում, նա մեզ հետ Քաթար չի մեկնի հավաքների։ Ամենևին չենք ուզում նրա առողջությունը վտանգել։ Աստիճանաբար կավելացնենք նրա ծանրաբեռնվածությունը։

Արիեն Ռոբենը լավ է աշխատում և գրեթե ցավ չի զգում, բայց չեմ ուզում, որ նա ռիսկի դիմի։ Խոսել ենք Արիենի հետ, և ինքն էլ է ասել, որ դեռ վաղ է խաղադաշտ վերադառնալ»,- Հայնկեսին է մեջբերում Goal-ը։

Նախորդ հոդվածը‘ՊՍԺ-ի մարզական տնօրեն. «Մենք 200 տոկոսով վստահում ենք Էմերիին»’
Հաջորդ հոդվածը‘Սիլվիո Բեռլուսկոնի. «Խաղալով մեկ հարձակվողով «Միլանը» ոչնչի չի հասնի»’