‘«Լացիոյի» երկրպագուները դատի են տվել «Տորինոյի» հետ հանդիպման մրցավարներին’

2781

«Լացիոյի» երկրպագուները հայց են ներկայացրել դատարան՝ մրցավարներ Պիեռո Ջակոմելլիի և Մարկո Դի Բելլոյի դեմ, որոնք սպասարկել են «Տորինոյի» հետ խաղը։

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 16-րդ տուրի «Լացիո»-«Տորինո» (3-1) խաղում Ջակոմելլին կարմիր քարտ է ցույց տվել հռոմեացիների հարձակվող Չիրո Իմոբիլեին։ Բացի դրանից մրցավարը՝ տեսանյութերի գծով օգնական Դի Բելլոյի հետ, չի նկատել «Տորինոյի» ֆուտբոլիստի ձեռքով խաղը սեփական տուգանայինում։

Ինչպես հաղորդում է Football Italia-ն, երկրպագուները դատարանի միջոցով վնասի փոխհատուցում են պահանջում հանդիպմանը ներկա գտնված «Լացիոյի» յուրաքանչյուր երկրպագուի համար։

Նախորդ հոդվածը‘Սիլվիո Բեռլուսկոնի. «Խաղալով մեկ հարձակվողով «Միլանը» ոչնչի չի հասնի»’
Հաջորդ հոդվածը‘Չավին մեկնաբանել է Ռոնալդուի հայտարարությունը’