‘
Կատալոնական «Բարսելոնա»-ի լեգենդար կիսապաշտպան Չավի Էրնանդեսը, ով այժմ հանդես է գալիս քաթարական «Ալ Սադդ»-ի կազմում, մեկնաբանել է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հայտարարությունը, ով իրեն անվանել էր ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստ:
«Մեսսին խաղադաշտում ավելի շատ է աշխատում, քան Ռոնալդուն: Մեսսին լավագույնն է: Եթե Ռոնալդուն իրեն համարում է պատմության լավագույն ֆուտբոլիստը, ապա դա գերազանց է, բայց այն մարդիկ, ովքեր տեսնում են, թե ինչպես է մարզումների ժամանակ աշխատում Մեսսին, անգամ չեն փորձի համեմատել նրան Ռոնալդուի հետ:
Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է: Դա բացարձակ ճշմարտություն է ինձ համար»,- 37-ամյա իսպանացու խոսքերն է մեջբերում AS-ը:
‘