‘
«Eurosport»-ը հրապարակել է 2017-18թթ. մրցաշրջանի եվրոպական ակումբների տնային խաղերի ամենաթանկ բաժանորդագրությունների գները:
Ամենաթանկարժեքը «Պարի Սեն Ժերմենի» «Պարկ դե Պրենս» մարզադաշտում բոլոր խաղերի աբոնեմենտն է: Միջին գինը կազմում է 3 188 եվրո: Երկրորդ տեղում է ավանդաբար տոմսերի համար բարձր գներ սահմանող «Արսենալը» (2 000 եվրո), իսկ երրորդում` «Տոտենհեմը» (1 923), որն այս մրցաշրջանն անցկացնում է «Ուեմբլի» մարզադաշտում:
Տասնյակը
1. «Պարի Սեն Ժերմեն» («Պարկ դե Պրենս») – միջին գինը` 3 188 եվրո
2. «Արսենալ» («Էմիրեյթս») – 2 000
3. «Տոտենհեմ» (Ուեմբլի) – 1 923
4. «Յուվենտուս» («Ալյանց սթեդիում») – 1 672
5. «Վալենսիա» («Մեստալյա») — 1 490
‘