‘
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ կստորագրի այն օրենքը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում բանդերովյան գաղափարախոսության քարոզչության և լեհ ժողովրդին Հոլոքոստին մասնակից լինելու հարցում մեղադրելու համար, այնուհետև օրենքը կուղարկի երկրի սահմանադրական դատարանի քննությանը:
Իր այս որոշման մասին Դուդան տեղեկացրել է երեքշաբթի հատուկ հայտարարությամբ:
Մեկնաբանելով այն հայտարարությունները, թե օրենքը կարող է խանգարել Հոլոքոստի ականատեսներին, որ նրանք արտահայտվեն Լեհաստանի առանձին բնակիչների անվայել պահվածքի մասին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, Դուդան հայտարարել է, որ «նման բան չի կարող լինել»: Նա ընդգծել է, որ փաստաթղթի համաձայն՝ պատասխանատվություն է սպառնում նրանց, ովքեր նացիստներին աջակցելու համար կմեղադրեն ոչ թե առանձին լեհերի, այլ լեհ ժողովրդին, լեհական պետությանն ընդհանրապես:
Փոխանցում է ria.ru-ն:
‘