‘
Իրանի գլխավոր շտաբի ղեկավար Մոհամադ Բաքերին Աֆղանստանում ահաբեկչական ակտիվության աճը կապում է նրա հետ, որ ԱՄՆ-ը գրոհայինների, այդ թվում՝ «Իսլամական պետության» մարտիկների է տեղափոխել այդ երկիր:
«Երբ ամերիկացիները գիտակցեցին, որ Իրաքում և Սիրիայում ԻՊ-ն և կազմակերպված ահաբեկչական խմբավորումները կորցնում են իրենց գրաված տարածքները, սկսեցին տարբեր ճանապարհներով նրանց տեղափոխել Աֆղանստան, և մենք Աֆղանստանում պայթյունների, ահաբեկության և նոր հանցագործությունների ականատեսն ենք դառնում»,- Բաքերիի խոսքն է մեջբերում Tasnim գործակալությունը:
Հունվարի վերջին Աֆղանստանի մայրաքաղաքում մի շարք ահաբեկչական գործողություններ տեղի ունեցան: Հունվարի 29-ին մի խումբ գրոհայիններ հարձակվել էին Մարշալ Ֆահիմի անվան պաշտպանական համալսարանի վրա, զոհվել էր 10 զինծառայող: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Դրանից մի քանի օր առաջ Քաբուլի դիվանագիտական կենտրոնում պայթյուն էր որոտացել, որի պատասխանատվությունը ստանձնել էր «Թալիբան» շարժումը: Զոհվել էր ավելի քան 100 մարդ:
Փոխանցում է ria.ru-ն:
‘