‘Ֆաբրեգասը վստահ է՝ Էդեն Ազարը կարող է նվաճել «Ոսկե գնդակը» ‘

972

«Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը վստահ է, որ եզրային կիսապաշտպան Էդեն Ազարը կարող է նվաճել «Ոսկե գնդակը»։

Շատ հարցազրույցներում Ազարը խոստովանել է, որ թիմային շահերն ավելի բարձր է դասում, քան սեփականը, իսկ անհատական պարգևները իրեն չեն հետաքրքրում։ Այնուամենայնիվ Ֆաբրեգասը վստահ է, որ Էդենը բոլոր որակներն ունի, որպեսզի նվաճի Ոսկե գնդակը։

«Նա այն խաղացողներից է, ովքեր միայնակ կարող են գերազանցել մրցակցին, հրաշալի փոխանցում կատարել և եզրափակել գրոհը։ Եթե նա ցանկանա նվաճել Ոսկե գնդակը, ապա անպայման կանի դա, իսկ այդ որակներն անշուշտ կօգնեն նրան։

Ես բավական երկար եմ ֆուտբոլ խաղում, ուստի հասկանում եմ, թե ինչի է ընդունակ Ազարը։ Իմ կարծիքով նա առաջնակարգ խաղացողի վարպետություն ունի։

Երբ փորձում ես նրանից խլել գնդակը՝ գործնականում ոչ մի շանս չունես։ Նույնիսկ դժվար է նրան գետին տապալել։ Երբ Էդենը իր լավագույն մարզավիճակում է՝ նա աշխարհի լավագույն խաղացողների թվում է»,- ասել է Ֆաբրեգասը Sky Sports-ին։

Նախորդ հոդվածը‘Դի Բյաջոն՝ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար’
Հաջորդ հոդվածը‘Էմենալո. Չեմպիոնների լիգայում հաղթելու համար ՊՍԺ-ն պետք է հրավիրի Մոուրինյոյին կամ էլ Կոնտեին’