‘ՄՅՈՒ-ի երկրպագուների պատասխանը Մոուրինյոյի նկատողությանը’

1253

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների միությունը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ ի պատասխան գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի դիտողությանը։

Անցած հանգստյան օրերին Մոուրինյոն այս մրցաշրջանում արդեն չորրորդ անգամ դժգոհեց «Օլդ Թրաֆորդի» մթնոլորտից։ Ժոզեն խոստովանեց, որ իր խաղացողներին դուր է գալիս հանդես գալ սեփական մարզադաշտում, սակայն երկրպագուների աջակցությունը չի համեմատվում այն հույզերին, որոնք նա ստացավ «Պորտսմուտի» մարզադաշտում։

Մեկ օր անց ՄՅՈՒ-ի երկրպագուների միությունը պաշտոնական հայտարարություն տարածեց, որտեղ պատասխանեց պորտուգալացու քննադատությանը։

«Մենք նկատի ենք առել մեր մարզչի մեկնաբանությունները, ով կրկին դժգոհել է «Օլդ Թրաֆորդում» «Հադերսֆիլդի» հետ տնային խաղում վատ մթնոլորտից։

Մթնոլորտի վատթարացումը միայն «Օլդ Թրաֆորդում» չէ, այդ խնդիրը նկատվում է Անգլիայի բոլոր ակումբներում։ Եվ, բնականաբար, այդ խնդիրը վերաբերում է ոչ միայն մեր երկրպագուներին։ Արտագնա խաղերում մեր աջակցությունը երկրում լավագույնն է ճանաչված։

Մենք վստահ ենք, որ մարզադաշտում մթնոլորտը առաջին հերթին կախված է ակումբի և երկրպագուների միջև հարաբերություններից, ներառյալ՝ երկրպագուների ներգրավվածության մակարդակը և նրանց պատասխանատվության աստիճանը։

Քանի որ այդ առումով փոփոխություններ չեն կատարվում մենք ջանում ենք կենտրոնանալ այլ ոլորտների վրա, որտեղ կարող ենք կարճատև ու երկարատև հեռանկարում ազդեցություն ունենալ։

Այս նպատակով անցած շաբաթ մենք հանդիպեցինք տնօրենների խորհրդի և մարզադաշտի ղեկավարության հետ, որպեսզի հասկանանք, թե ինչ կարող ենք անել իրավիճակը շտկելու համար։ Հանդիպման մանրամասների մասին կհաղորդենք առաջիկա օրերին»,- ասված է MUST-ի՝ (Manchester United Supporters Trust) հայտարարության մեջ։

Նախորդ հոդվածը‘Էմենալո. Չեմպիոնների լիգայում հաղթելու համար ՊՍԺ-ն պետք է հրավիրի Մոուրինյոյին կամ էլ Կոնտեին’
Հաջորդ հոդվածը‘BBC-ի վերլուծաբան. «Հենրիխ Մխիթարյանն ու Պիեր-էմերիկ Օբամեյանգը համաձայնեցրել են իրենց հետագա քայլերը»’