‘Պաշտոնական. Կլարենս Զեդորֆը` իսպանական թիմի գլխավոր մարզիչ’

1127

Հռչակավոր նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը վերադարձել է մարզչական աշխատանքին: Հոլանդացին նշանակվել է իսպանական «Դեպորտիվոյի» գլխավոր մարզիչ,- հայտնում է այդ ակումբի պաշտոնական կայքը:

41-ամյա մասնագետի համաձայնագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Զեդորֆը մարզչական կարիերան սկսել է «Միլանի» ղեկին, այնուհետև աշխատել է չինական «Շենչժենում»: 

«Դեպորտիվոյի» նախկին մարզիչ Կրիստոբալ Պարալոն պաշտոնանկ է արվել անբավարար արդյունքների համար: Լա լիգայի 22 տուրերից հետո գալիսիացիները 17 միավորով գտնվում են վտանգավոր գոտում` 18-րդ տեղում: Թիմը վերջին 7 խաղերում հաղթանակ չի տոնել:

Նախորդ հոդվածը‘Պիկեն հնարավոր է որակազրկվի «լռեցնող ժեստի» համար’
Հաջորդ հոդվածը‘Ու էլի տեղումներ չեն լինի’