‘
Մոսկվան անընդունելի է համարում հայտարարություններն այն մասին, թե Իսրայելը պետք է ոչնչացվի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք բազմիցս ասել ենք, որ չենք ընդունում այն հայտարարությունները, թե Իսրայելը, որպես սիոնիստական կազմավորում, պետք է ոչնչացվի, ջնջվի երկրի երեսից: Դա բացարձակ սխալ ճանապարհ եմ համարում սեփական շահերն առաջ տանելու համար:
Ճիշտ նույն կերպ մենք համաձայն չենք, երբ փորձ է արվում ցանկացած տարածաշրջանային խնդիր դիտարկել Իրանի հետ պայքարելու տեսանկյունից»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով «Վալդայ» ակումբի Մերձավորարևելյան համաժողովի նիստում:
Փոխանցում է ria.ru-ն:
‘