‘
Երեւանի ավագանու փետրվարի 13-ի նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առիթով քրեական գործ է հարուցվել: Ոստիկանությունում հարուցվելուց հետո գործը փոխանցվել է Քննչական կոմիտեին:
Միջադեպից հետո իրավապահներին հաղորդումներ էին ներկայացրել, թե «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, թե Երևանի քաղաքապետարանը:
Փետրվարի 13-ին ավագանու Երկիր ծիրանի խմբակցության անդամները իրենց հետ բերել էին Նուբարաշենի բաց կոյուղաջրերի նմուշներ՝ ցուցադրելու քաղաքապետին: Տարոն Մարգարյանի հրահանգով ավագանու ՀՀԿ խմբակցության մոտ տասնյակ անդամներ հարձակվել են ԵԾ կանանց վրա եւ սկսել քաշքշել ու հարվածել նրանց: Խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի պնդմամբ, ՀՀԿ-ականներից մեկը նրա նկատմամբ սեռական ոտնձգություն է իրականացրել:
‘