‘
«Ելք» խմբակցության նիստում այսօր միաձայն որոշվել է վարչապետի թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին նիստից հետո հայտնել է խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով, իրենց թեկնածուին խորհրդարանական մեծամասնության՝ Հանրապետական խմբակցության աջակցության հարցում խնդիր չեն ունենա:
Նիկոլ Փաշինյանը այսօր կհանդիպի նաև Ազգային ժողովի մյուս խմբակցությունների՝ Հանրապետականի, «Ծառուկյան» դաշինքի և ՀՅ Դաշնակցության հետ:
Վարչապետի ընտրությունը տեղի կունենա ԱԺ-ում մայիսի 1-ին:
Երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է «պատասխանատու ձևով ստանձնել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը»:
‘