‘
Զինեդին Զիդանի՝ Մադրիդի «Ռեալ»-ից հեռանալը կարող է նպաստել նաև Ռոնալդուի հեռանալուն: Այս մասին հայտնում է AS-ը:
Պորտուգալացին Չեմպիոնների Լիգայի եզրափակչից անմիջապես հետո «սերուցքայիններ»-ի շարքերը լքելու ակնարկ արեց: Ռոնալդուն հրաշալի հարաբերություններ է ունեցել Զիդանի հետ, և ֆրանսիացու հեռանալը «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկրին կարող է համոզել, որ եկել է նաև իր հեռանալու ժամանակը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն ու «Ման. Յունայթեդ»-ը:
‘