‘
«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը երկամյա պայմանագիր է կնքել «Պարի Սեն Ժերմենի» հետ, հաղորդում է Corriere dello Sport-ը։
Ըստ պարբերականի մայիսի 30-ին Բուֆոնը ստացել է պայմանագրի նմուշը, որի համաձայն նա տարեկան կստանա 8 միլիոն եվրո։ Նա ստորագրել է պայմանագիրը և հետ ուղարկել Փարիզ։
40-ամյա դարպասապահի և «Պարի Սեն Ժերմենի» միջև կնքված պայմանագրի մասին պաշտոնապես կհայտարարվի այն ժամանակ, երբ ավարտվեն բոլոր արարողակարգային գործողությունները։ Փարիզում հուսով են, որ առաջիկա երկու տարվա ընթացքում և ակումբը, և Բուֆոնը կիրականացնեն իրենց վաղեմի երազանքը՝ հաղթելով Չեմպիոնների լիգայում:
‘